«Լիվերպուլի» սեփականատերը ցանկանում է գնել իսպանական հանրահայտ ակումբը

«Լիվերպուլի» սեփականատեր ընկերությունը պլանավորում է գնել Իսպանիայի առաջնության ակումբներից մեկը։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ սպորտում ներդրումներ կատարող ամերիկյան Fenway Sports Group ընկերությունը որոշել է գնել իսպանական «Խետաֆեն»։

Ղեկավարությանը գրավում է այն փաստը, որ ակումբը Լա Լիգայի կայուն մասնակից է, ուստի այն հարմար է բազմակումբային մոդելի զարգացման համար։

«Խետաֆեի» ղեկավար Անխել Տոռեսը համաձայնել է վաճառել ակումբը 100 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Բանակցություններն արդեն սկսվել են։ Fenway Sports Group-ին են պատկանում նաև հայտնի բեյսբոլի թիմը՝ «Բոստոն Ռեդ Սոքսը», և հոկեյի ակումբը՝ «Փիթսբուրգ Փինգուինսը»։ Անցյալ մրցաշրջանը «Խետաֆեն» Լա Լիգայում ավարտել է 13-րդ տեղում՝ 42 միավորով։

Leave a Comment