Ըմբշամարտ Մ17.Ջանես Նազարյանը` աշխարհի չեմպիոն(տեսանյութ)


Սպորտ

 

Աթենքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց Ջանես Նազարյանը։ 

Եզրափակիչում Նազարյանը  5:4 հաշվով հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցիչ Էրեկլե Տավբերիձեի նկատմամբ։


Նազարյանը պայքարը  սկսել էր  որակավորման փուլից, որտեղ առավելության էր հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Արսենի Կիկինովի (4:1), ապա՝ Ադրբեջանի Հուսեյն Իսկանդարովի (9:1) և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ֆրանսիայի Կիլիան Էդուինի (6:0) նկատմամբ։

Կիսաեզրափակիչում հայ մարզիկը վստահ հաղթանակ տարավ ուկրաինացի Եգոր Տարասենկոյի նկատմամբ՝ 3:1 հաշվով։

Leave a Comment