«Կրասնոդարը» նոր` բարելավված պայմաններով առաջարկ կանի Սպերցյանին


Սպորտ

 

«Կրասնոդարը» պատրաստվում է բարելավված պայմաններով  նոր պայմանագիր առաջարկել թիմի ավագ Էդուարդ Սպերցյանին։

Նրա գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականը, հայտնում է Metaratings.ru-ն։


25-ամյա Էդուարդ Սպերցյանն իր ողջ կարիերան անցկացրել է «Կրասնոդար» ակումբում։ Նա մասնակցել է 144 հանդիպման, խփել 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականի հունիսը։

Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

Leave a Comment