Իրանի մասնավոր լողավազաններից մեկում դեռահասներ են թունավորվել

Բաժանորդագրվել

Թունավորման պատճառ է դարձել էլեկտրաէներգիայի չհայտարարված անջատումը։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Իրանի արևմուտքում գտնվող Համադան քաղաքի մասնավոր լողավազաններից մեկում 15 դեռահասներ են թունավորվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Համադանի բժշկական համալսարանի շտապօգնության կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ռեզա Շոկուհիին:

«Երեկ` ժամը 19.30-ին (Երեւանի ժամանակով 19.00-ին), Համադան քաղաքի մասնավոր լողավազաններից մեկում թունավորման պատճառով 15 մարդ է հոսպիտալացվել»,– հայտնել է Շոկուհին։

Շտապօգնության կենտրոնի ղեկավարը հավելել է, որ բոլոր թունավորվածները դեռահասներ են։ Նրա խոսքով ՝ դեպքը տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի չհայտարարված անջատման պատճառով։ Լողավազաններում ջրի ախտահանման համար օգտագործվում են քլորատորներ, որոնց անջատումը կարող է հանգեցնել քլորով թունավորման (ախտանշանները` արցունքոտվող աչքեր, շնչահեղձություն, սրտխառնոց):

Leave a Comment