«Արթիկ» ՔԿՀ ծառայողները կալանավորին ուղարկված ծանրոցից հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոս


Քրեական

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննել են դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ փոստով ուղարկված ծանրոցը:

Զննության արդյունքում սև, կպչուն ժապավենով փաթեթավորված նոթատետրի օվալաձև կտրված էջերի մեջ պատրաստած թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Leave a Comment