Վլադիմիր Հակոբյանը դարձել է ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն


Սպորտ

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը դարձավ 2025 թվականի շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն։


Նա միակ մասնակիցն էր, ով մրցաշարի ընթացքում չկրեց ոչ մի պարտություն՝ 9 հնարավորից վաստակելով 5.5 միավոր:


Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն ճանաչվեց գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիշբեյնը, ով նույնպես վաստակել էր 5.5 միավոր:


«Շնորհավորում ենք Վլադիմիր Հակոբյանին և մաղթում նոր հաջողություններ», – նշված է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում:

 

Leave a Comment