Թեհրանը բացարձակապես չի վստահում Վաշինգտոնին և լիովին պատրաստ է պաշտպանվել և արձագանքել ցանկացած ռազմական սպառնալիքի


Միջազգային

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու Թեհրանի նախապայմանների մասին, փոխանցում է Mehr-ը:


Իրանի ԱԳՆ իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝  ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ մտնելու համար կարևոր են մի քանի սկզբունքներ՝ շահել Իրանի վստահությունը, չօգտագործել բանակցությունները որպես հարթակ թաքնված նպատակների համար, օրինակ՝ ռազմական գործողությունները, հարգել և ճանաչել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով Իրանի իրավունքները, ներառյալ Իրանի ցանկություններին համապատասխան հարստացումը և պատժամիջոցների վերացումը:

Նա նշել է, որ Թեհրանը բացարձակապես չի վստահում Վաշինգտոնին և լիովին պատրաստ է պաշտպանվել և արձագանքել ցանկացած ռազմական սպառնալիքի:

Leave a Comment