Ուկրաինական ԱԹՍ–ն Գորլովկայում հարվածել է քաղաքացիական մեքենայի

Բաժանորդագրվել

Քաղաքապետը չի ներկայացրել անօդաչուի հարձակման մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Դոնեցկի Հանրապետության Գորլովկա քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել քաղաքացիական մեքենայի։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։

«Ուկրաինացի ահաբեկիչները Գորլովկայի Նիկիտովսկի շրջանում դրոնով հարվածել են քաղաքացիական մեքենայի», – նշել է Պրիխոդկոն:

Հարձակման այլ մանրամասներ նա չի հայտնել։

Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս։ Քաղաքում են տեղակայված «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment