
Ամուրի մարզում Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող Angara Airlines ընկերության Ան-24 ուղևորատար ինքնաթիռի հետ կապը կորել էր։ Այս մասին հայտնել էր SHOT Telegram ալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ ալիքի՝ ինքնաթիռում եղել է 46 մարդ։ Ինքնաթիռի հետ կապը կորել էր երթուղու վերջին օդանավակայանից՝ Տինդայի շրջանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Հաղորդվում է, որ Ան-24 ինքնաթիռը երկու ժամ ուշացումով է թռիչք կատարել Բլագովեշչենսկից, որտեղ այն տեխնիկական վայրէջք էր կատարել Խաբարովսկից դեպի Տինդա թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռը չի անցնել Տինդայից մոտավորապես 15 կմ հեռավորության վրա գտնվող անցակետը։ Տեղական օդանավակայանում ներկայումս դիտվում է թույլ ամպամածություն և անձրև։