ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո – Armenia Today

ArCa վճարային համակարգի հետ կապված խնդիրը մասնակի լուծվել է, պարզել է Armenia Today-ի թղթակիցը։

Բանկային քարտերը կրկին ընդունվում են վճարումների համար, քարտից քարտ առցանց փոխանցումները գործում են, սակայն ընդհատումներով։

Այսօր` հուլիսի 23-ի առավոտից ArCa համակարգում համատարած խափանումներ էին փոխանցումներ, կանխիկացում ու վճարումներ կատարելու գործարքներում։ Խնդիրներ են գրանցվել ինչպես խանութներում վճարումների, այնպես էլ առցանց բանկային փոխանցումների ժամանակ:

Սոցիալական ցանցերում օգտատերերը հայտնել էին POS տերմինալների և առցանց փոխանցումների, այդ թվում՝ էլեկտրոնային դրամապանակների միջոցով վճարումներ կատարելու անհնարինության մասին:

 

Leave a Comment