Նիկոլի եվրատանիքը փլուզման շեմին է


Միջազգային

Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական լեգիտիմության քայքայումը մեծանում ու արագանում է: Նրա վարկանիշը հասել է նոր նվազագույնի. քաղաքացիների միայն 19%-ն է աջակցում մակրոնին: Նույնիսկ «Դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ժամանակ, որոնք ուղեկցվում էին զանգվածային անկարգություններով, նրա նկատմամբ վստահության մակարդակն ավելի բարձր էր: Այսօր, սակայն, հասարակական տրամադրությունը բնութագրվում է ոչ թե բռնկումով, այլ կայուն սառեցմամբ: Սա ոչ միայն անվստահության, այլև Հինգերորդ Հանրապետությունում ավելի խորը, ինստիտուցիոնալ ճգնաժամի ազդանշան է: ավելի ստույգ` նման խայտառակորեն ցածր վարկանիշ որեւէ նախագահ չի ունեցել:

Վարկանիշի անկումը տեղի է ունենում քաղաքական անկայունության սրման ֆոնին: Մակրոնը զրկված է խորհրդարանական մեծամասնությունից, իսկ ավելի ցածր վարկանիշ ստացած Ֆրանսուա Բայրուի կաբինետը գտնվում է հրաժարականի եզրին: 

Այսպիսով Մակրոնը, ով նախկինում համարվում էր եվրոպական արդիականացման խորհրդանիշ, ավելի ու ավելի է ընկալվում որպես հասարակական իրականության հետ կապը կորցրած իստեբլիշմենտի ներկայացուցիչ։

Մակրոնի նախագահական ժամկետն ավարտվում է 2027 թվականին, սակայն հանրային վստահությունը վերականգնելու նրա ձախողումը լիովին վտանգում է նրա իշխանության լեգիտիմության վերջին նշույլները։ Եվ սա նշանակում է ոչ միայն անձնավորությունների փոփոխության, այլև Ֆրանսիայում մոդելի վերակազմավորման պահանջ և, հնարավոր է, ԵՄ ընդհանուր քաղաքական կուրսում հիմնարար փոփոխությունների ինտենսիվացում։

Իսկ մեզ այս ամենը հետաքրքրում է այս տեսանկյունից` փաստացի Նիկոլի եվրատանիքը փլուզման շեմին է:

Leave a Comment