ԵՄ-ն՝ ի պատասխան ԱՄՆ քաղաքականության կոշտացման, գործողությունների ծրագիր կպատրաստի. Bloomberg

ԵՄ պաշտոնյաներն այս շաբաթ կհանդիպեն՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունների ձախողմանը և Վաշինգտոնի՝ օգոստոսի 1-ից եվրոպական արտահանման նկատմամբ 30% մաքսատուրքերի սահմանմանը արձագանք մշակելու համար։ Որոշման մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նրանց գնահատականներով՝ ԵՄ-ԱՄՆ բանակցությունների դրական արդյունքը օրեցօր պակաս հավանական է դառնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման կոշտացման հետնապատկերում։ Միևնույն ժամանակ, գործակալությունը գրում է, որ Եվրամիության մշակած հակազդեցության միջոցները «տրանսատլանտյան առևտրում ավելի մեծ ճեղքվածքի» կհանգեցնեն։
Bloomberg-ը նշում է, որ ԵՄ երկրների ճնշող մեծամասնությունը դեռևս համաձայն է ամերիկյան կողմի հետ երկխոսության շարունակմանը՝ հույս ունենալով «փակուղուց դուրս գալու ելք գտնել մինչև հաջորդ ամսվա վերջնաժամկետը»։ Միաժամանակ, գործակալության զրուցակիցները կարծում են, որ նույնիսկ եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ, հայտներ չէ՝ արդյոք Թրամփը կհամաձայնի՞ ստորագրել գործարքը։

Leave a Comment