Aurora News | Գերմանիան Ուկրաինային կփոխանցի հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ իր երկիրն Ուկրաինային կփոխանցի հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր և զինամթերք:

Գերմանիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ պայմանավորվել է Ուկրաինային Patriot հինգ համակարգերի մատակարարման հարցում Բեռլինի մասնակցության մասին:

Վերջինս նշել է, որ կողմերն առաջիկա օրերին կհամակարգեն գործողություններն այդ նպատակին հասնելու համար:

Leave a Comment