Վրաստանի վարչապետը հերքում է երկրի կառավարությունում ռուսամետ ուղղվածության մասին մեղադրանքները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանրապետության կառավարությանը ռուսամետ տրամադրություններ և գործողություններ վերագրելու մեղադրանքները համարում է հակավրացական քարոզչության մաս։
«Մեր կառավարությունը ռուսամետ անվանելու ընդամենը մեկ պատճառ կա. մենք չենք գործում արտաքին ցուցումներով, մենք իշխանության բոլոր ճյուղերը մաքրել ենք գործակալներից, պաշտպանում ենք մեր ինքնիշխանությունը, թույլ չենք տալիս ԼԳԲՏ համայնքի քարոզչությունը և չենք մասնակցում պատերազմին», – երկուշաբթի օրը սոցիալական ցանցերում գրել է Կոբախիձեն։
Նա ընդգծում է, որ մինչ օրս ոչ ոք չի կարողացել որևէ ապացույց ներկայացնել վրաց կառավարության ռուսամետ լինելու վերաբերյալ։
«Մենք գործ ունենք գեբելսյան քարոզչության մեթոդների հետ, երբ սկզբում ստեղծվում է թշնամու կերպար, իսկ հետո ընդդիմախոսին մեղադրում են նրա հետ կապեր ունենալու մեջ։ Նման քարոզչությանը ոչ մի փաստ պետք չէ», – գրել է Կոբախիձեն։
Եվրամիությունը վերջին ամիսներին բազմիցս մեղադրել է Վրաստանի կառավարությանը՝ արևմտամետ ուղղվածությունը փոխելու և Ռուսաստանի ու Չինաստանի ուղղությամբ կողմնորոշվելու մեջ։

Leave a Comment