Նոստրադամուսն ու Վանգան նույն կանխատեսումն են արել 2025 թվականի համար


Միջազգային

Ըստ New York pwst-ի, Նոստրադամուսն ու Վանգան նույն կանխատեսումն են արել 2025 թվականի համար։

Աղբյուրի ներկայացմամբ, Վանգան ու Նոստրադամուսը կանխատեսել են, որ 2025 թվականին մարդկությունը կապ կհաստատի այլմոլորակայինների հետ։

«Ըստ Վանգայի՝ 2025 թվականին մարդիկ առաջին անգամ կապ կհաստատեն այլմոլորակայինների հետ։ Ավելին, այս իրադարձությունը, պնդում է նա, կարող է համընկնել խոշոր մարզական իրադարձության հետ։

Նոստրադամուսը համաձայն է այս կարծիքի հետ։ Նրա խոսքով՝ այս տարի մարդկությունը կարող է այլմոլորակայինների հետ շփումը դուրս բերել անիրատեսական ֆանտազիաների ցանկից»։

Լրատվամիջոցի գնահատմամբ, Ջեյմս Ուեբի աստղադիտակի շնորհիվ մարդկությունը վերջապես կարող է պատասխան ստանալ այլմոլորակային կյանքի գոյության հարցին։ Բացի այդ, այնպիսի երկրներ, ինչպիսին է Միացյալ Նահանգները, կարող են գաղտնազերծել ԱԹՕ-ներին վերաբերող արխիվները։

Leave a Comment