«Իմ հորը հնարավոր չէ ո՛չ վախեցնել, ո՛չ լռեցնել որևէ ռեպրեսիայով. նա սկզբունքային մարդ է»։ Այս մասին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ խոսելով հոր, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի և դատարանում քննվող կալանքի միջնորդության մասին։
Նա նշեց, որ Ռուբեն Հակոբյանի առողջական վիճակը դատարանում վատթարացել էր, շտապօգնություն էին կանչել, այդ պատճառով նիստը որոշ ժամանակով հետաձգվել էր։
Խոսելով Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի մասին, Սամվել Հակոբյանն ասաց.
«Հայրս քաղաքական հայտարարություն է արել։ Իրավական առումով էլ այդ հայտարարությունը որպես մեղադրանք ներկայացնելը թերի է, որովհետև նա հայտարարություն է արել անցյալի վերաբերյալ։ Նա մի շատ ճիշտ պնդում է արել, որի հետ ես համաձայն եմ. եթե կա իշխանություն, որը ոտքերը մաքրում է սեփական պետության անվտանգության և Սահմանադրության վրա, ապա պետք է ազատվել նման իշխանությունից»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմնադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականցող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է: