Չեխիայի նախագահ Պետր Պավելը ստորագրել է Քրեական օրենսգրքում փոփոխություն, որը կոմունիստական քարոզչությունը հավասարացնում է նացիստական քարոզչությանը, ուրբաթ օրը հաղորդել է EurActiv-ը։
«Օրենքի փոփոխությունը մինչև հինգ տարվա ազատազրկում է նախատեսում նրանց համար, ովքեր «հիմնադրում, աջակցում կամ խթանում են նացիստական, կոմունիստական կամ այլ շարժումներ, որոնք հստակորեն ձգտում են ճնշել մարդու իրավունքներն ու ազատությունները կամ հրահրել ռասայական, էթնիկ, ազգային, կրոնական կամ դասակարգային ատելություն», — ասվում է հայտարարության մեջ։