Անվտանգության աշխատակիցները Կիևում ԱԱԾ գնդապետի սպանության մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացիներին սպանել են առանց դատավարության կամ հետաքննության։ Այն է` ընդամենը կասկածի հիման վրա, կամ ցույց տալու համար, թե սպանության գործը բացահայտել են:
Մալյուկը ցույց է տալիս տղամարդու և կնոջ դիակներ՝ պնդելով, որ այս ադրբեջանցիները վարձվել են ռուսական հատուկ ծառայությունների կողմից։
Արդյոք պաշտոնական Բաքուն հիմա կսրացնի հարաբերությունները Կիևի ռեժիմի հետ։ Գոնե այս պահին նման նախանշան չկա: Ամեն դեպքում, իրողությունն այն է, որ նույն հատուկ ծառայությունները կանգնած են այս երկու երկրների ղեկավարության ետևում՝ օգտագործելով այս պետություններին որպես հակառուսական հարթակ։