Ֆրանսիայում բանտարկյալը փախել է բանտից՝ թաքնվելով իր խցակցի պայուսակում

Շաբաթ օրը Ֆրանսիայի բանտային ծառայությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ մի տղամարդ փախուստի է դիմել՝ թաքնվելով իր խցակցի պայուսակում, երբ վերջինս դուրս էր գալիս բանտից՝ իր պատժի ժամկետը կրելուց հետո։
20-ամյա բանտարկյալը ուրբաթ օրը փախել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Լիոնի մոտակայքում տեղակայված Կորբաս բանտից։
Բանտարկյալը մի քանի պատժաժամկետ էր կրում, ասված է բանտային ծառայության հայտարարության մեջ։
«Նա օգտվել է իր խցակցի ազատ արձակվելուց՝ նրա ուղեբեռում թաքնվելու և ազատության մեջ հայտնվելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Փախուստի դիմած բանտարկյալը նաև հետաքննության տակ է եղել կազմակերպված հանցավորության հետ կապված գործով։
Բանտային ծառայությունից հավելել են, որ տարվում է ներքին քննություն, իսկ Լիոնի դատախազները սկսել են սեփական հետաքննությունը։

Leave a Comment