Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի «Commemorating the Armenian Genocide» շուրջ 300 էջանոց մենագրությունը (ներածության հեղինակ՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Լևոն Աբրահամյան) արդեն հասանելի է նախապատվերի համար: Հայտնում են ինստիտուտի մամուլի ծառայությունից։
Աշխատությունը հրատարակվում է Armenians in the Modern and Early Modern World հայագիտական հրատարակությունների շարքում, որի գլխավոր խմբագիրն է ԱՄՆ Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի Մերձավոր Արևելքի պատմության ամբիոնի պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանը (մանրամասն տես https://www.bloomsbury.com/…/armenians-in-the-modern…)։
Մենագրությունը տպագրելու է է I.B. Tauris հրատարակչությունը, որը Bloomsbury հրատարակչության ճյուղավորումներից է։
Գիրքն անդրադառնում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ձևավորման և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ստեղծման պատմությանը, դրա առանձին մասերի խորհրդաբանությանը, «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի բաղադրիչների վերլուծությանը։ Աշխատությունը նվիրվում է Վանի 1915 թ. ինքնապաշտպանության հերոսների պայծառ հիշատակին։
–00—ՍՊ