Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) պատգամավորների շրջանում հաճախակիացած փորլուծության և փսխման դեպքերը տարածվել են մայրաքաղաք Անկարայում։ Փորձագետները կարծում են, որ վիրուսը շոգ եղանակին տարածվում է ջրի և սննդի միջոցով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Aydınlık թերթին։
Ավելի վաղ գրեթե 80 մարդ, այդ թվում՝ հինգ պատգամավոր, նմանատիպ գանգատներով դիմել էր Թուրքիայի խորհրդարանի հիվանդանոց, հայտնել էր NTV հեռուստաալիքը։ Մասնագետները նմուշներ են վերցրել ճաշարանների սննդից և թեյ պատրաստելու համար օգտագործվող ջրից, իսկ առողջապահության վարչության փորձագետները խորհրդարանում ստուգում են իրականացնում։
«Անցյալ շաբաթ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում փորլուծության և փսխման դեպքերից հետո նմանատիպ գանգատներ են տարածվել ամբողջ Անկարայում։ Փորձագետները հայտարարել են, որ բակտերիաներն ու վիրուսները, որոնց քանակն ավելանում է շոգ եղանակին, փոխանցվում են ջրի և սննդի միջոցով, ինչն էլ հանգեցնում է հիվանդության բռնկման», – գրում է պարբերականը։
Անկարայում զգալիորեն ավելացել է հիվանդանոցներ և ընտանեկան բժշկական կենտրոններ դիմող պացիենտների թիվը։
«Թեև պնդվում է, որ հիվանդությունների պատճառը ջուրն է, պաշտոնական իշխանությունները մինչ օրս որևէ հստակ հայտարարություն չեն արել», – նշում է թերթը։