Սարգիս Խանդանյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը


Քաղաքականություն


Այսօր Ազգային ժողովում ընդունել եմ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Քննարկել ենք Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, ընդգծել միջխորհրդարանական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։

Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային զարգացումներին՝ կարևորելով անվտանգային խնդիրները և խաղաղությանն ու կայունությանը միտված նախաձեռնությունները»,- գրել  է նա:


Leave a Comment