Արտաքին պարտքը կավելանա ևս 50 մլն եվրոյով

«Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագրի» ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև նախատեսվում է ստորագրել ֆինանսական համաձայնագիր։

Համաձայն Ֆինանսական համաձայնագրի՝  Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50,000,000 եվրո վարկային միջոց, իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է  համաֆինանսավորել հարկերը, տուրքերը, Ծրագրի իրականացման հետ կապված գործառնական ծախսերը և մնացած այն ծախսերը, որոնք վարկային միջոցներից թույլատրելի չէ իրականացնել։

Ծրագրի Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ  է նախատեսվում Ֆինանսական  համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո՝ 12 ամիս։

Ծրագրի ավարտի ժամկետ է նախատեսվում Ֆինանսական  համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

The post Արտաքին պարտքը կավելանա ևս 50 մլն եվրոյով appeared first on Yerevan Today.

Leave a Comment