Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից ու արտաքսվել Բաքու

Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Էլշան Իբրահիմովը արտաքսվել է Ռուսաստանից. Հայտնում է ադրբեջանական APA-ն։

Իբրահիմովի արտաքսումը նախատեսված է «Աէրոֆլոտ»-ի երեկոյան Բաքու նախատեսված չվերթով։

Նախնական տվյալներով՝ նա այժմ գտնվում է Շերեմետևո օդանավակայանում։

Նշենք, որ մի քանի օր առաջ Էլշան Իբրահիմովը զրկվեց Ռուսաստանի քաղաքացիությունից։

Leave a Comment