9 հուլիսի 2025 – 17:11 AMT
PanARMENIAN.Net – «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 8–ին հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, հայտնում է Sputnik Արմենիան իր աղբյուրի վրա հղումով։
Ըստ տեղեկությունների՝ նա որպես վկա է հարցաքննվել:
Հակակոռուպցիոն կոմիտեն չի մեկնաբանել այս լուրը։
Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ հուլիսի 8-ի դրությամբ գործարարը որևէ հարցաքննության չի մասնակցում։