«Թող Աստծո օրհնությունը միշտ Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ լինի». Ռուբինյանի պատասխանը՝ անեծքին

Ազգայի նժողովի ՔՊ-ական փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով եկեղեցուդեմ արշավի առաջամարտիկներից է, օրհնության խոսքեր է հղել Ասողիկ աբեղա Կարապետյանին։
«ԹողԱստծո օրհնությունը միշտ Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ լինի: Թող հայր Ասողիկը, իր հարազատներնօրհնյալ լինեն, երջանիկ լինեն: Իր հարազատներնու նրանց բոլոր սերունդները թող լինենառողջ, թող ապրեն խաղաղության մեջ: Օրհնյա՛լլինեք, օրհնյա՛լ լինեք, օրհնյա՛լ լինեք»,- Facebook-ում գրել է Ռուբինյանը։
Հիշեցնենք՝ Ասողիկ աբեղա Կարապետյանն իր խորինվրդովումն ու հոգեկան վիշտն էր հայտնել այն թշնամական հարձակումների համար, որոնք մութ ուժերի հետ սատանայականդաշինք կնքած այսօրվա իշխանությունները և նրանցկամակատար տարբեր ծառայությունների կոչվածներն իրագործում են ՄայրԱթոռ Սուրբ Էջմիածնի, ողջ հոգևոր դասի և ազգընտիրԱմենայն Հայոց Հայրապետի դեմ:
«Անիծյա՛լլինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլորսերունդներով»,- հայտարարել էր Հայր Ասողիկը։

Leave a Comment