🎥 Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից — Armsport.am

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում կիսվել է մարզումների զվարճալի դրվագով, որը արագ տարածվել է համացանցում:

Սպարինգի ժամանակ Ծառուկյանը ոտքով հարված է հասցրել, ինչից հետո մարզիչը կորցրել է հավասարակշռությունը և ընկել օկտագոնից դուրս:

«Ինչ-որ մեկը կարո՞ղ է փակ պահել վանդակը», — տեսանյութին կից գրել է հայ մարզիկը:

 

Հիշեցնենք, որ Ծառուկյանի մարզումների ընթացքում նման զվարճալի դրվագ նախկինում ևս գրանցվել էր:

Leave a Comment