Քաղաքագետ Արա Պողոսանը գրում է․
Իրանի նահատակ նախագահ Իբրահիմ Ռաիսին և նահատակ ԱԳ նախարար Հուսեյն Ամիր-Աբդոլլահիանը Հայաստանի համար ճակատագրական ժամանակահատվածում էին գործում, և նրանց դիրքորոշումը հիրավի այդ պահին այն կռվաններից մեկն էր, որով չափազանց փխրուն իրավիճակում ինչ-որ բալանս կար Ադրբեջանի և Թուրքիայի պահանջած այսպես կոչված «զանգեզուրյան միջանցք»-ի հարցը գոնե այդ ժամանակահատվածում ուժային ճանապարհով թույլ չտալու համար։