Շղթայված Սահմանադրություն Սահմանադրական դատարանի դիմաց. ՀՅԴ երիտասարդների ակցիան

https://arm.sputniknews.ru/20250705/shghtajvats-sahmanadrutjun-sahmanadrakan-datarani-dimac-hjd-eritasardneri-akcian-91001191.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/05/91000990_0:491:1290:1459_1920x0_80_0_0_07ed5ef441001e095d7c608c99021193.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սահմանադրություն, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), սահմանադրական դատարան, բողոքի ակցիա

սահմանադրություն, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), սահմանադրական դատարան, բողոքի ակցիա

Բաժանորդագրվել

Ակցիայի մասնակիցները նշում են, որ այս իշխանության օրոք չկա սահմանադրական դրույթ, որը չի ոտնահարվել։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Սահմանադրության 30–ամյակի օրը շղթայված Սահմանադրություն է դրվել ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց։ Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թևն ակցիա է իրականացնում։

«Այսօր մեր Սահմանադրությունը շղթայված է՝ ինչպես մեր ժողովուրդը։ Տապալված է օրենքի ուժը, ոտնահարված է քաղաքացու արժանապատվությունը։ Օրենքի գերակայության փոխարեն գործում է SMS-ային արդարադատություն և նիկոլահաճո քաղաքականություն՝ իրավապահների կողմից», — Սահմանադրական դատարանի դիմաց հայտարարեցին ակցիայի մասնակիցները։

ՀՅԴ երիտասարդները նշում են, որ Սահմանադրության օրը մայր օրենքով հպարտանալու փոխարեն միայն մտահոգություն կա, քանի որ ըստ նրանց՝ չկա սահմանադրական մի դրույթ, որը չի ոտնահարվել այս իշխանության տարիներին։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն։

Հիշեցնենք, որ 2025-ի մարտի վերջին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելել է, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ «տարածաշրջանային և միջազգային ազդեցություն»։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասել էր, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։

Իր հերթին Ադրբեջանը համառորեն պնդում է Հայաստանի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին՝ պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղղակի կոչեր կան:

Leave a Comment