Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի մերժվեց, հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը:
«Երևանի քաղաքապետը դատարան էր դիմել՝ փորձելով «Դիմադրության» շարժման 2022թ. բողոքի ակցիաների և շտապ հավաքների համար Իշխան Սաղաթելյանին որպես կազմակերպիչ տուգանել մինչև 300.000 դրամ։ Վարչական դատարանը մերժել էր այդ պահանջը, իսկ այժմ Վերաքննիչ դատարանը ևս հաստատեց․ վարչարարական ընթացակարգը եղել է ոչ իրավաչափ։ Այս որոշումը կարևոր նախադեպ է՝ ուղղված Հայաստանում հավաքների ազատության պաշտպանությանն ու քաղաքացիական իրավունքների ամրապնդմանը»,-նշել է նա։