Պուտինի հետ զրույցից հետո Մակրոնը զանգահարել է Զելենսկուն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կապ է հաստատել Վլադիմիր Զելենսկու հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, հայտնում է РБК-Украина գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն», – ասվում է РБК-Украина-ի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկուն տեղեկացրել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասներին։

Leave a Comment