Մակրոնը Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին


Միջազգային


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները ՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

Ըստ ֆրանսիական Le Monde-ի՝ Մակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայում հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի հասնելու կոչ է արել։

Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, պարբերականը մեջբերում է Ելիսեյան պալատի հայտարարությունը:


Leave a Comment