Շարունակում ենք հետամուտ մնալ համայնքից ապօրինաբար խլվածը վերադարձնելու մեր սկզբունքին. Քնարիկ Հարությունյան

Շարունակում ենք հետամուտ մնալ համայնքից ապօրինաբար խլվածը վերադարձնելու մեր սկզբունքին:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը:

«Դեռ 2024-ին Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ դատարան էր ուղարկվել 24 հայց, որոնք վերաբերում են Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարման տարիներին ավագանու կայացրած ապօրինի որոշումներին:

Դատական պրոցեսների բնականոն ընթացքի համար անհրաժեշտ էր ավագանու ևս մեկ որոշում, որով հնարավոր կդառնար լիազորելու փաստաբանին ավագանու շահերը ներկայացնել դատարանում:

Գյումրի համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար ներկայացուցչին լիազորելու որոշումն ընդունվեց 22 կողմ և 2 ձեռնպահ ձայներով»,- գրել է Հարությունյանը:

Leave a Comment