Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում «գործողության» մասին։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Սպուտնիկ Ադրբեջան»-ի Բաքվի գրասենյակում գործողություն է իրականացվում»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Դրան զուգահեռ, գործակալության Մոսկվայի գրասենյակը հայտնել է, որ ներկայումս չեն կարողանում կապ հաստատել Բաքվի խմբագրության հետ։
Russia Today մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տելեգրամի իր ալիքում գրում է. «Իմ տեղեկություններով՝ Բաքվում մեր դեսպանատան աշխատակիցներն արդեն մեկնել են մեր «Սպուտնիկ»-ի գրասենյակ, որտեղ այս պահին «հատուկ գործողություն» է ընթանում։ Աշխատակիցները չեն արձագանքում, ակնհայտ է, որ նրանք հեռախոսի հասանելիություն չունեն։ Նրանց թվում կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ»։