
Ինչպես հայտնի է, ուրբաթ երեկոյան քաղաքացիական հագուստով անձինք բերման են ենթարկել «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին։ Ընկերները սոցկայքի իրենց էջերում նշում էին, որ պաշտոնական տեղեկություն չունեն պատճառների մասին։
Ավելի ուշ ՔԿ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ «արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նա ձերբակալվել է, հարցաքննվել, որից հետո ազատ է արձակվել»։