Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունը միանում է Աջապահյանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը

«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Աջապահյանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։ Այս մասին հայտնել են խմբակցությունից։

Խմբակցությունից հայտնել են, որ հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահություն գործընթաց նախաձեռնելու մասին, «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։

Leave a Comment