Իրանի գերագույն առաջնորդը պատրաստվում է «12-օրյա պատերազմից» հետո հայտարարություն անել

https://arm.sputniknews.ru/20250626/irani-geragujn-arajnvordy-patrastvum-e-12-orja-paterazmic-hetvo-hajtararutjun-anel-90651812.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_17:0:1440:1067_1920x0_80_0_0_2c670db03c36a1264f32524068b185d5.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, իսրայել, ամն

իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, իսրայել, ամն

Բաժանորդագրվել

Խամենեիի մամուլի ծառայությունը խոստանում է հայտարարությունը հրապարակել մի քանի րոպեից։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին պատրաստվում է իր առաջին հայտարարությունն անել Իսրայելի հետ հակամարտության ավարտից և ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Խամենեիի մամուլի ծառայությունը։

«Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի երրորդ ուղերձը կհրապարակվի մի քանի րոպեից», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։

Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն:

Leave a Comment