«Ռոման» հետաքրքրված է «Լիոնի» կիսապաշտպան Մալիկ Ֆոֆանայի տրանսֆերով: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիների մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասսարան ծանոթ է «Լիոնի» կազմին: Նա հետևում է մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում՝ 20-ամյա բելգիացու:
«Լիոնի» Լիգա 1-ից դուրս մնալուց հետո ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կարող է նվազել, ինչը կհետաքրքրի «Ռոմային»:
Ֆոֆանան 2024/25 մրցաշրջանում «Լիոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։