Բագրատ սրբազանին տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

Բագրատ սրբազանին տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, ArmeniaSputnik–ին հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Բագրատ սրբազանը մեղադրանքները չի ընդունում և դրանք համարում է քաղաքական հետապնդում։

Քննչական կոմիտեն դատարան է ներկայացրել ընդհանուր առմամբ 16 անձի կալանավորման միջնորդություն։ Նրանցից 9-ի մասով դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը, մեկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին։ Մնացածների հարցերը նույնպես կքննվեն նույն օրը։

 

Leave a Comment