ՌԴ-ն կապի մեջ է Հայաստանի հետ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի գործով․Պեսկով

Քաղաքականություն

25.06.2025 | 14:42

Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝  կալանավորված  գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի  մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։

«Այո՛, իհարկե, կա։ Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ Հայաստանում, Երևանում։  Եվ, իհարկե, քանի որ Կարապենյանը նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, համապատասխան շփումները իրականացվում են», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան կապ ունի՞ Երևանի հետ Կարապենյանի գործի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Պեսկովը հայտարարել էր, որ «Կրեմլն ուշադիր հետևում է Հայաստանում «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման  հետ կապված իրավիճակին և պատրաստ կլինի նրան որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացու ցուցաբերել անհրաժեշտ ողջ օգնությունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment