«Հայաստանում չկա գեթ մեկ հայ մարդ, գեթ մեկ քաղաքացի ով դեմ է Փաշինյանին, ընդդիմադիր է նրան, օր առաջ ուզում է նրա հեռացումը և թիրախ չէ վերջնախաղի մեջ մտած Փաշինյանի համար: Կա մարդ կա հոդված: Նա մեկն է, մենք հարյուր հազարավորներս: Բոլոր եզրակացությունները սկսեք այս կետից»,-գրում է քաղաքագետ Վլադիրմիր Մարտիրոսյանը և հավելում.
«Մտել ենք վախերով, շանտաժով և տեռորով երկիրը կառավարելու և իշխանությունը պահելու փուլ: Դա լավ է միայն նրանց համար ով օր առաջ ուզում է, որ Փաշինյանի իշխանությունն ավարտվի: Դա վատ է միայն նրա համար ով ճարահատյալ գնում է վախերի, շանտաժի ու տեռորի միջոցով իշխանություն պահելուն:
Ավելի մեծ ապացույց նրան, որ այս իշխանության լեգիտիմությունից նույնիսկ փշրանքներ չեն մնացել ավելի լավ ոչ ոք չէր կարող ներկայացնել , քան հենց իրենք՝ իրենց վերջին գործողություններով:
Վերջնախաղ»։