«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կշարունակի իր կարիերան «Մոնակոյում»։
Ինչպես հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը վերջնական համաձայնության են եկել տրանսֆերի բոլոր պայմանների շուրջ։
Աղբյուրի համաձայն՝ Անսու Ֆատին այսօր՝ հունիսի 25-ին, կմեկնի Մոնակո, որտեղ կանցնի բժշկական զննում գործարքը կնքելուց առաջ։
Նշվում է, որ ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ակումբից հեռանալուց առաջ, և վարձակալության պայմանագրում ներառված կլինի նաև գնման հնարավորություն։ Անսու Ֆատին «Բարսելոնայի» սան է։