Թրամփը հույս ունի, որ Իրանը խաղաղության կգնա – Armenia Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը և պատրաստ է Իսրայելին կոչ անել դա անել:

Մեկնաբանելով Կատարում ամերիկյան Ալ-Ուդեյդ ռազմաբազային Իրանի հարվածները՝ Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում նշել է, որ« նրանք գոլորշի են բաց թողել, և հույս կա, որ այժմ այլևս ատելություն չի լինի»:

«Միգուցե Իրանն այժմ կարողանա շարժվել դեպի խաղաղություն և ներդաշնակություն տարածաշրջանում, և ես ոգևորությամբ կոչ կանեմ Իսրայելին անել նույնը», – հավելել է նա:

Թրամփը նաև գրել է․ «Շնորհավորում եմ ողջ աշխարհին, եկել է խաղաղության ժամանակը»։

Իրանի գերագույն հոգևոր առաջորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը ագրեսիա չի դրսևորել և թույլ չի տա ագրեսիա դրսևորել իր նկատմամբ։

ունիսիս 23-ին Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ, որի հետևանքով մի շարք երկրներ փակել էին իրենց օդային տարածքը։

ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 13-ից իսրայելցի զինվորականները գործողություններ են իրականացնում Իրանի դեմ՝ հարվածներ հասցնելով նաև երկրի միջուկային օբյեկտներին:

Leave a Comment