Գյումրիում վեճն ավարտվել է կրակոցներով, կան վիրավորներ․ ԶԼՄ – Armenia Today

 Գյումրիում հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը կրակոցներ են հնչել, կան վիրավորներ, հայտնել է Shamshyan.com-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ վիճաբանություն է տեղի ունեցել քաղաքի Հաղթանակի պողոտայում գործող «Գյումրի» հացատան դիմաց: Վեճի մասնակիցներից մեկը հրազենով մի քանի կրակոց է արձակել: Կայքի տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել է կրակոցի, երկուսը՝ ծեծկռտուքի հետևանքով:  

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ Հանրապետության մյուս բժշկական հաստատություններից պարզել են, որ ոչ մի վիրավոր չի տեղափոխվել հիվանդանոց, մեկ այլ տեղեկության համաձայն էլ՝ վիրավորները բուժումներ են ստանում տնային պայմաններում:  

Ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների և կրակողի ինքնությունը, որը, ինչպես գրում է ԶԼՄ-ն, Գյումրիում հայտնի քրեական պատմությունների մեջ բազմիցս ներգրավված անձ է: 

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին հայտնել է, որ տեղեկությունները ճշտվում են։

Leave a Comment