https://arm.sputniknews.ru/20250623/apateghekatvutjun-e-khachatur-suqiasjani-khvosnaky-gvoghacvats-adamandneri-masin-90524201.html
Ապատեղեկատվություն է. Խաչատուր Սուքիասյանի խոսնակը` գողացված ադամանդների մասին
Ապատեղեկատվություն է. Խաչատուր Սուքիասյանի խոսնակը` գողացված ադամանդների մասին
Sputnik Արմենիա
ԱԺ պատգամավորի խոսնակը կարծում է, որ նմանատիպ լուրեր էլի կլինեն։ 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T13:05+0400
2025-06-23T13:05+0400
2025-06-23T13:05+0400
հայաստան
ռուսաստան
խաչատուր սուքիասյան
«ալռոսա» ընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2128/39/21283979_0:0:1601:901_1920x0_80_0_0_7ef3b813c0b06762f5226824c217fcab.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել է պատգամավորի կապը «Ալռոսայից» գողացված ադամանդների հետ։ Նա գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ձերբակալել է «Ալռոսա» ընկերությունից ադամանդներ գողացած բանդայի։ Ըստ հաղորդագրության` հափշտակած ալմաստները մուտք են գործել «ADM Diamonds» ՍՊԸ, որի շահառուն Խաչատուր Սուքիասյանն է։Հիշեցնենք` ըստ ՌԴ քննչական կոմիտեի` ալմաստների հափշտակության գործով ձերբակալվել են ընկերության աշխատակից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին՝ Ալեքսեյ Մատյուշենկովը, ինչպես նաև մաքսանենգներ Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2128/39/21283979_58:0:1478:1065_1920x0_80_0_0_01630fba5c6b484c320c81d295fe63a8.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, խաչատուր սուքիասյան, «ալռոսա» ընկերություն
հայաստան, ռուսաստան, խաչատուր սուքիասյան, «ալռոսա» ընկերություն
Բաժանորդագրվել
ԱԺ պատգամավորի խոսնակը կարծում է, որ նմանատիպ լուրեր էլի կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել է պատգամավորի կապը «Ալռոսայից» գողացված ադամանդների հետ։ Նա գրառում է արել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ավելի վաղ
հայտնել էր, որ ձերբակալել է «Ալռոսա» ընկերությունից ադամանդներ գողացած բանդայի։ Ըստ հաղորդագրության` հափշտակած ալմաստները մուտք են գործել «ADM Diamonds» ՍՊԸ, որի շահառուն Խաչատուր Սուքիասյանն է։
«Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է: Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծում եմ` նմանատիպ լուրեր էլի կլինեն»,– գրել է Մկրտչյանը։
Հիշեցնենք` ըստ ՌԴ քննչական կոմիտեի` ալմաստների հափշտակության գործով ձերբակալվել են ընկերության աշխատակից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին՝ Ալեքսեյ Մատյուշենկովը, ինչպես նաև մաքսանենգներ Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը: