ԱՄՆ եւ եվրոպացի դիվանագետները հայտնել են, որ գաղտնի բանակցություններ են ընթանում այն մասին, թե ով պետք է հաջորդը ղեկավարի Իրանը, արդյոք կարելի է ապահովել միջուկային օբյեկտներն ու նյութերը, եւ տարածաշրջանային դաշնակիցների համար միջուկային օբյեկտներին հասցվող ռազմական հարվածների հնարավոր հետեւանքների մասին։ Այս մասին հաղորդել է CBS News-ը։
«Վերջին շաբաթների ընթացքում Թրամփը հիասթափություն է հայտնել այն փաստից, որ չնայած Իրանը նստել է բանակցությունների սեղանի շուրջ, նրա առաջնորդները չեն ցուցաբերել իրական բանակցություններ վարելու պատրաստակամություն։ Իրանը երկու շաբաթ շարունակ չի արձագանքել Ուիթքոֆի վերջին առաջարկին՝ ո՛չ մերժելով, ո՛չ էլ ընդունելով նրա պայմանները, CBS News-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։
«Ընդ որում՝ բանակցողներն ուղղակիորեն չեն քննարկել առաջարկի մանրամասները կամ պայմանները։ Այդ էական ներգրավվածության բացակայությունը Թրամփի վարչակազմում կասկածներ է առաջացրել այն մասին, թե արդյոք Իրանը բարեխիղճ բանակցություններ է վարում, թե պարզապես ժամանակ է ձգում»,- նշել է CBS News-ը։