Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 1 կետի գործունեությունը

https://arm.sputniknews.ru/20250620/kasecvel-e-picca-tashir-spy-in-patkanvogh-hanrajin-snndi-evs-1-keti-gvortsuneutjuny-90381911.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39277748_82:0:1506:1068_1920x0_80_0_0_2f7c8a71efe55bd8ceaffd8788ab892d.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պիցցա, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ, սամվել կարապետյան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)

պիցցա, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ, սամվել կարապետյան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)

Բաժանորդագրվել

Ընկերության սեփականատերը Սամվել Կարապետյանն է, որը ներկայում գտնվում է «Արմավիր» ՔԿՀ–ում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 4 կետի գործունեություն։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում:

Ըստ ՍԱՏՄ հաղորդագրության` սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում:

Մասնավորապես՝

Հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
Առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
Սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես, եղել է ոչ նորոգ վիճակում,
Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող, ախտահանվող նյութերից:

Մասնաճյուղերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Հիշեցնենք, որ վերջին 2 օրում ՍԱՏՄ–ն կասեցրել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 6 կետի և «Տաշիր կաթ» ընկերության արտադրամասի գործունեությունը։

Նշենք, որ ընկերության սեփականատերը Սամվել Կարապետյանն է, որը ներկայում գտնվում է «Արմավիր» ՔԿՀ–ում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։

Երեկ կեսգիշերին Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորվեցին։

Leave a Comment