Ֆյոդոր Բոնդարչուկին և այլ արտիստների Իրանից տարհանել են Ադրբեջան – Showbiz.am

Ռուսաստանի քաղաքացիների երկու խումբ Իրանից տարհանվել է Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները: 88 քաղաքացիներից 56–ն արդեն տարհանվել են Իրանից։

Նրանց թվում են ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը և դերասան Նիկիտա Կոլոգրիվին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի 88 քաղաքացիներ, այդ թվում՝ մշակույթի հայտնի գործիչներ, սպասում են Ադրբեջանի հետ ցամաքային սահմանով տարհանմանը: Տարհանվածների թվում է նաև Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Հայկ Կազազյանը։

Leave a Comment