Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ընդունած հակաիրանական բանաձևը կբարդացնի Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային բանակցությունների գործընթացը, գրում է իրանական Mehr գործակալությունը։
Արաղչին նման հայտարարությունն արել է Նորվեգիա կատարած երկօրյա այցի ավարտին ուղղված տեսաուղերձում։
Նա հայտարարել է, որ Օսլոյի ֆորումին մասնակցելու համար Նորվեգիա կատարած իր վերջին այցը լավ հնարավորություն էր Իրանի տեսակետները ներկայացնելու և առանցքային դիվանագիտական քննարկումներին մասնակցելու համար։
Արաղչին պարզաբանել է, որ Օսլոյի ֆորումում, որը ամենամյա միջազգային երկխոսության հարթակ է, տեղի է ունեցել Մերձավոր Արևելքի ապագայի վերաբերյալ վահանակային քննարկում, որին, Իրանից բացի, մասնակցել են Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Օմանի և Կատարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
Մասնակիցների կազմն ինքնին հստակեցրել է՝ ով է իրականում որոշում տարածաշրջանի ապագան, նշել է նա։
Արաղչին ընդգծել է, որ տարածաշրջանի համար երկարատև և արդար ապագան անհնար է առանց պաղեստինցի ժողովրդի իրավունքները հաշվի առնելու։ Նա միաժամանակ հաստատել է, որ ֆորումի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել իրանա-ամերիկյան միջուկային բանակցություններին։
Միջոցառման շրջանակում Արաղչին երկկողմ և բազմակողմ հանդիպումներ է ունեցել, դրանց թվում՝ Օմանի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ։
Նա հանդիպումներ է ունեցել նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի, Նորվեգիայի վարչապետի և Նորվեգիայի արտգործնախարարի հետ։
«Այդ հանդիպումները ոչ պակաս կարևոր էին, քան հիմնական նիստերը», -հայտարարել է նա։
Մասնավորապես, Արաղչին խոսել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ իր հանդիպման մասին՝ նշելով, որ երկու կողմերն էլ ընդունել են վերջին Հաջի ժամանակ իրանցի ուխտավորների համար ձեռնարկված դրական միջոցառումները։
Միացյալ Նահագների հետ միջուկային բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ Արաղչին շեշտել է, որ դրանք նախատեսված են կիրակի օրը Օմանի մայրաքաղաք Մասկատում։
«Այդ բանակցությունները տեղի կունենան վերջերս ընդունված ԱԷՄԳ-ի բանաձևի ստվերում, որը բարդացնում է բանակցությունները, բայց մենք վճռականորեն տրամադրված ենք պաշտպանել Իրանի իրավունքները և նրա միջուկային նվաճումները», -եզրափակել է Իրանի արտգործնախարարը։