Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը, որը գլխավորել է գեներալ-մայոր Սամարթ Նագարը: Պատվիրակության կազմում էին Հնդկաստանի, Իրանի, Բանգլադեշի, Մյանմայի և Ռուանդայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյաներ: Այցը կայացել է քոլեջի «Ազգային անվտանգության և ռազմավարական ուսումնասիրությունների» դասընթացի շրջանակներում: Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և Հնդկաստանի հետ բազմոլորտ համագործակցության հիմնական ուղղությունները։ Նա շեշտել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի շարունակական ջանքերը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։